
7 Համեղ փաստ Սուշիի մասին
- Համաձայն ճապոնական ավադույթի, սուշի պատրաստելու հնարավորություն ստանալու համար հարկավոր էր սովորել 10 տարի: Այժմ այդ տարիները փոքր-ինչ քչացել են, ասում են՝ 2 տարին էլ բավարար է: Չմոռանանք նշել նաև, որ կան սուշիի տեսակներ, որոնք պատրաստելու համար խոհարարը պետք է լինի լիցենզավորված:
- Իսկական գուրմանները սուշին այսօր էլ ուտում են ձեռքերով, Ճապոնիայում ընդունված է նաև արծաթե փայտիկներ օգտագործելը, իսկ փայտե տարբերակներն օգտագործում են Եվրոպական երկրներում և Ամերիկայում:
- Ճապոնացիները սիրում են սահմանել ռեկորդներ: Նրանք պատրաստել են 2կմ երկարությամբ Սուշի և սահմանել համաշխարհային ռեկորդ: Տարիներ անց Եկատերինբուրգի խոհարարները կարողացել են գերազանցել այս ռեկորդը՝ պատրաստելով 2.5 կմ-անոց ռոլլ:
- Շեֆ-խոհարարի դանակը պետք է սրել ամեն օր, ինչպես անում էին Ճապոնական Սամուրայները: Սուշին պետք է ունենա իդեալական տեսք, իսկ այդ հարցում սուր դանակն, իհարկե, լավագույն օգնականն է:
- Սուշին և ռոլլերը լավագույն միջոցներից են նիհարելու համար: Այն չափազանց օգտակար է և ունի քիչ կալորիականություն:
- Պարզվում է, որ Ճապոնիայում սուշիով կարելի էր մուծել նաև հարկերը:
- Թունան համարվում է ամենաթանկ ծովամթերքներից մեկը: Բայց դա միշտ չէ, որ այդպես է եղել: Մինչև սուշիի իհայտ գալը այն եղել է աղքատ բնակիչների ամենօրյա ուտեստներից մեկը:
Սուշիի մասին կարելի է անվերջ խոսել, դե ուտելու մասին էլ չենք խոսում:
Սիրով՝ Sunny Sushi: