Հաճախ տրվող հարցեր՝ սուշիի մասին | Sunnysushi.am

Հաճախ տրվող հարցեր՝ սուշիի մասին

Ավելացման ամսաթիվ 2025-05-15
Դիտումների քանակ 1156

Հաճախ տրվող հարցեր՝ Սուշիի մասին

Ըստ ճապոնական ավանդազրույցի` ի սկզբանե Սուշին վաճառվել է արագ սննդի կետերում: Այս ուտեստի կողքով անտարբեր անցնելն անհնար էր, հատկապես այն մարդկանց համար, ովքեր սիրում էին ծովամթերքներ: Աստիճանաբար սուշին սկսեց գրավել ամբողջ աշխարհի սիրտը և այժմ այն համարվում է հատկապես ամերիկացի տուրիստների կողմից ամենասիրված նախուտեստներից մեկը։ Կարող ենք նշել, որ սուշին մեծ համբավ է սկսել վայելել Հայաստանում ևս։

Այժմ, հաշվի առնելով այս ուտեստի մեծ պահանջարկը, Sunny Sushi-ն ներկայացնում է ամենահաճախ տրվող հարցերի պատասխանները՝ սուշիի մասին:

Սկսեցինք.

1. Ո՞րն է ավելի ճիշտ՝ ուտել փայտիկներով, թե ձեռքով

Սուշիի էթիկետի կանոների համաձայն այն պետք է ուտել ձեռքերով՝ հատկապես սուսով ուտելու դեպքում: Սակայն, քանի որ սուշին համաշխարհային ճանաչում ստացավ, այժմ այն ավելի հաճախ սկսել են ուտել հատուկ փայտիկների միջոցով:

Ո՞րն է ավելի ճիշտ՝ ուտել փայտիկներով, թե ձեռքով:

 

2. Որո՞նք են սուշիի ամենահայտնի տեսակները

Չնայած նրան, որ այսօր Ճապոնիայում սուշիի գրեթե բոլոր տեսակները մեծ համբավ են վայելում, այնուամենայնիվ կան տեսակներ, որոնք ավելի սիրված են: Այդ թվում՝ Կալիֆորինական Ռոլլեր, Սաղմոնով կամ Տեմակով Ռոլլեր, ամառային ավոկադոյով Ռոլեր, ծովախեցգետնով Ռոլլեր, Բանջարեղենային, բրձով Ռոլլեր և այլն:

3. Ո՞վ է ստեղծել կալիֆորնիական ռոլլերը

Այս մասին խոսելիս պետք է միանգամից հիշենք 2 տարբեր շեֆ-խոհարարների՝ ճապոնացի Հիդեկաձու Թոձեին, ով պնդում է, որ Լոս Անջելեսի այցելուներին շատ է դուր եկել իր պատրաստած սուշիի «արտասահմանյան» տարբերակը, և Իտիրո Նածիտին, ով աշխատում է Լոս Անջելեսում: Հստակ ինֆորմացիա այս մասին դեռևս չկա, սակայն Ճապոնիայում ընդունված է այս գլուխգործոցի հեղինակ համարել հենց Հիդեկաձու Թոձեին: Այս փաստի շնորհիվ էլ նա դարձել է ճապոնական խոհանոցի բարի կամքի դեսպաններից մեկը:

Ո՞վ է ստեղծել Քալիֆորնիական Ռոլլերը

 

4. Արդյո՞ք սուշին օգտակար է

Սուշին սպիտակուցների և ճարպային թթուների հիանալի աղբյուր է: Ամենից օգտակար նյութերով հարսուստ ծովամթերքների դասին են պատկանում Սաղմոնը, Իշխանը և Թունան: Եթե ցանկանում եք գտնել ամենաառողջարար Ռոլերի տեսակները, ապա փնտրեք այն տեսակների մեջ, որոնց բաղադրության մաս է կազմում սպիտակ կամ շագանակագույն բրինձը: Բուսական և վեգանական սուշիններն ավելի օգտակար են, քանի որ դրանք մաքրում են օրգանիզմը: Սուշիի օգտակարությունը կախված է բաղադրիչների թարմությունից:

5. Արդյո՞ք հղի կինը կարող է ուտել սուշի

Այո՛, հղիության ընթացքում սննդակարգին ուշադրություն դարձնելը պարտադիր է: Սկզբի համար անհրաժեշտ է ճշտել արդյո՞ք բաղադրիչները սառեցվել կամ հատուկ բուժում անցել են, թե ոչ: Ավելի գերադասելի է պատվիրել բուսական կամ վեգանական սուշի:

Արդյո՞ք հղի կինը կարող է ուտել Սուշի

 

6. Ինչքա՞ն հաճախ են ճապոնացիները պատվիրում սուշի

Կարելի էր ենթադրել, որ ճապոնացիները սուշիով էլ ապրում են, բայց դա սկզբում էր, իսկ այժմ Ճապոնիայում սուշին դիտարկվում է որպես հանդիսությունների համար նախատեսված ուտեստ: Որակյալ սուշին Ճապոնիայում բավականին մեծ արժեք ունի: Միջին հաշվով ճապոնացիները սուշի ուտում են ամսական 2-3 անգամ՝ հիմնականում հատուկ առիթների կամ կարևոր իրադարձությունների ժամանակ։

7. Ո՞րն է ճապոնական և ամերիկակական սուշիների տարբերությունը

Տարբերությունը հիմնականում կայանում է պատրաստման, օգտագործված բաղադրիչների և մատուցման ձևի մեջ: ճապոնական սուշի-բարերում հիմնականում տեսականին ավելի քիչ է: Իսկ ամերիկական սուշի-բարերում  տեսականին մեծ է, և ի տարբերություն ճապոնականի, այստեղ մենյուն հագեցած է նաև այլ ճապոնական ուտեստերով:

Ո՞րն է Ճապոնական և Ամերիկակական սուշիների տարբերությունը:

 

Սիրով Ձեր՝ Sunny Sushi ❤️

Սուշիի էվոլյուցիան
Դիտումների քանակ 2023-09-13
Դիտումների քանակ 14469
Ամենամյա Սուշի փառատոնները: Միջազգային սուշի փառատոնների պատմությունը
Դիտումների քանակ 2024-11-01
Դիտումների քանակ 11791

Ընտրված ապրանքը զամբյուղում է

Սեղանի Ամրագրում Սեղանի Ամրագրում

Պահեստում առկա քանակությունը չի բավականացնում