Գլխավոր Բլոգ Օգտակար Հաճախ տրվող հարցեր՝ Սուշիի մասին
Հաճախ տրվող հարցեր՝ Սուշիի մասին
Օգտակար

Հաճախ տրվող հարցեր՝ Սուշիի մասին

Ըստ ճապոնական ավանդազրույցների ի սկզբանե Սուշի վաճառվել է արագ սննդի կետերում: Այս ուտեստի կողքով անտարբեր անցնելն անհնար էր, հատկապես այն մարդկանց համար, ովքեր սիրում էին ծովամթերքներ: Աստիճանաբար, սուշին սկսեց գրավել ամբողջ աշխարհի սիրտը և, այժմ, այն համարվում է, հատկապես, ամերիկացի տուրիստների կողմից ամենասիրված նախուտեստներից մեկը: Կարող ենք նշել նաև, որ սուշին մեծ համբավ սկսեց վայելել նաև Հայաստանում:

Այժմ, հաշվի առնելով այս ուտեստի մեծ պահանջարկը, Sunny Sushi-ն ներկայացնում է ամենահաճախ տրվող հարցերի պատասխանները՝ Սուշիի մասին:

Սկսեցինք.

1. Ինչքա՞ն հաճախ են Ճապոնացիները պատվիրում Սուշի:

Կարելի էր ենթադրել, որ ճապոնացիները սուշիով  էլ ապրում են, բայց դա սկզբում էր, իսկ այժմ Ճապոնիայում սուշին դիտարկվում է որպես հանդիսությունների համար նախատեսված ուտեստ: Որակյալ սուշին Ճապոնիայում բավականին մեծ արժեք ունի: Միջինում ճապոնացիները Սուշի ուտում են 2-3 անգամ՝ ամսվա կտրվածքով, և ինչպես նշեցինք՝ կարևոր իրադարձությունների ժամանակ:

2. Որո՞նք են Սուշիի ամենահայտնի տեսակները:

Չնայած նրան, որ այսօր Ճապոնիայում Սուշիի գրեթե բոլոր տեսակները մեծ համբավ են վայելում, այնուամենայնիվ կան տեսակներ, որոնք ավելի սիրված են: Այդ թվում՝ Քալիֆորինական Ռոլլեր, Սաղմոնով կամ Տեմակով Ռոլլեր, ամառային ավոկադոյով Ռոլեր, ծովախեցգետնով Ռոլլեր, Բանջարեղենային, բրձով Ռոլլեր և այլն: 

3. Ո՞վ է ստեղծել Քալիֆորնիական Ռոլլերը:

Այս մասին խոսելիս պետք է միանգամից հիշենք 2 տարբեր շեֆ-խոհարարների՝ ճապոնացի Հիդեկաձու Թոձեին, ով պնդում է, որ Լոս Անջելեսի այցելուներին շատ է դուր եկել իր պատրաստած սուշիի ՙՙարտասահմանյան՚՚ տարբերակը, և Իտիրո Նածիտին, ով աշխատում է Լոս Անջելեսում: Հստակ ինֆորմացիա այս մասին դեռևս չկա, սակայն Ճապոնիայում ընդունված է այս գլուխգործոցի հեղինակ համարել հենց Հիդեկաձու Թոձեին: Այս փաստի շնորհիվ էլ նա դարձել է ճապոնական խոհանոցի բարի կամքի դեսպաններից մեկը:

4. Արդյո՞ք սուշին օգտակար է:

Սուշին սպիտակուցների և ճարպային թթուների հիանալի աղբյուր է: Ամենից օգտակար նյութերով հարսուստ ձովամթերքների դասին են պատկանում՝ Սաղմոնը, Իշխանը և Թունան: Եթե ցանկանում եք գտնել ամենաառողջարար Ռոլերի տեսակները, ապա փորձեք գտնել այն տեսակների մեջ, որոնց բաղադրության մաս է կազմում սպիտակ կամ շագանակագույն բրինձը: Բուսական և վեգանական սուշիններն ավելի օգտակար են, քանի որ դրանք մաքրում են օրգանիզմը: Սուշիի օգտակարությունը կախված է բաղադրիչների թարմությունից:

5. Ո՞րն է ավելի ճիշտ՝ ուտել փայտիկներով, թե ձեռքով:

Սուշիի էթիկետի կաննոների համաձայն այն պետք է ուտել ձեռքերով՝ հատկապես սուսով ուտելու դեպքում: Սակայն, քանի որ սուշին համաշխարհային ճանաչում ստացավ, այժմ այն ավելի հաճախ սկսել են ուտել հատուկ փայտիկների միջոցով:

6. Արդյո՞ք հղի կինը կարող է ուտել Սուշի:

Այո, հղիության ընթացքում սննդակարգին ուշադրություն դարձնելը պարտադիր է: Սկզբի համար անհրաժեշտ է ճշտել արդյո՞ք բաղադրիչները սառեցվել կամ հատուկ բուժում անցել են, թե ոչ: Ավելի գերադասելի է պատվիրել բուսական կամ վեգանական սուշի:

7. Ո՞րն է Ճապոնական և Ամերիկակական սուշիների տարբերությունը:

Տարբերությունը հիմնականում կայանում է պատրաստման, օգտագործված բաղադրիչների և մատուցման ձևի մեջ: Ճապոնական սուշի-բարերում հիմնականում տեսականին ավելի քիչ է: Իսկ Ամերիկական սուշի-բարերում  տեսականին մեծ է, և ի տարբերություն ճապոնականի, այստեղ մենյուն հագեցած է նաև այլ ճապոնական ուտեստերով:

Դե ինչ, այժմ դուք ունեք այն հարցերի պատասխանները, որոնք հետաքրքրում են գրեթե բոլորին:

Սիրով Ձեր՝ Sunny Sushi:

Առաջարկների և բողոքների համար կարող եք Դիմել օնլայն
Դիմել
E-mail Հաղորդագրություն թեմա Հաղորդագրություն