Գլխավոր Բլոգ Հետաքրքիր Ինչու՞ սուշին ավելացել սննդակարգում
Ինչու՞ սուշին ավելացել սննդակարգում
Հետաքրքիր

Ինչու՞ սուշին ավելացել սննդակարգում

Սուշին իսկապես բազմահամ դելիկատես է: 
Այն կարելի է վայելել մի շարք ձևերով, ինչպես նիգիրին, ռոլը կամ սաշիմի
Սուշիի տեսակն ընտրելը սովորաբար կախված է անձնական նախասիրություններից: 

Այնուամենայնիվ, եթե Դուք դիետա եք պահում քաշի կորստի կամ նույնիսկ քաշի ավելացման համար, սուշին կարող է Ձեզ համար կենսունակ, համեղ ընտրություն լինել: Եկեք քննարկենք, թե ինչու պետք է սուշի ներառել Ձեր սննդակարգում:

Տարբեր միջուկներով փաթաթված սուշին կարող է սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի, վիտամին E և C-ի և ճարպային լուծվող վիտամինների, ինչպիսիք են B12-ը և K-ն, հիամալի աղբյուր լինել։

Կախված նրանից, թե սուշիի որ տեսակն եք նախընտրում, այն կարող է պարունակել՝

Առողջ ճարպեր

Ձկնամթերքով սուշին օմեգա-3 ճարպաթթուների հիանալի աղբյուր է, որն անհրաժեշտ է ոսկորների և հոդերի առողջության, կայունության, մաշկի և այլնի համար: 

Ձկների բոլոր տեսակները պարունակում են սպիտակուցներ, բայց միայն որոշներն ունեն օմեգա-3 ճարպեր: Այս առողջ ճարպերն օգտակար են սրտի համար, կարող են նվազեցնել սրտանոթային հիվանդությունները կամ արյան մակարդման վտանգը: Բացի այդ, այն նպաստում է ուղեղի լավ աշխատանքին և ունեն հակաբորբոքային հատկություններ։ Օմեգա-3 ճարպերի լավ աղբյուր են սաղմոնը, թունան ու օձաձուկը:

Ավոկադոյով սուշիի ռոլերը նույնպես մոնոհագեցած ճարպերի լավ աղբյուր են, սրտի համար մեկ այլ օգտակար ճարպ, որը կարող է նվազեցնել խոլեստերինի մակարտակը:

Ֆիլադելֆիա կլասիկ

Հակաօքսիդանտներ

Մարինացված կոճապղպեղը, ջրիմուռը և վասաբին պարունակում են հակաօքսիդանտներ, բնական վիտամիններ և հանքանյութեր, որոնք, իրենց հերթին, ապահովում են առողջության բազմաթիվ օգուտներ:
Եթե Ձեր սննդում ավելացնեք նմանատիպ՝ հակաօքսիդանտ և հակաբորբոքային հատկություններով օժտված աղբյուրներ, կարող եք շատ օգնել Ձեր օրգանիզմին։

Նիգիրի Էբի

Նորի՝ սննդարար նյութերով լի խցիկ

Սուշիում օգտագործվող նորին (ծովային ջրիմուռը) հարուստ է երկաթով, ևս մեկ սննդանյութ, որն աջակցում է սրտանոթային համակարգի առողջությանը: 

Այն պարունակում է մեծ քանակությամբ յոդ, վիտամիններ և հանքանյութեր, նպաստում է աղիների առողջությանը, հարուստ է հակաօքսիդանտներով, օգնում է հավասարակշռել արյան մեջ շաքարի մակարդակը, բարելավում է սրտի առողջությունը։
Նորին հարուստ է բջջանյութով, երկաթով, կալցիումով, յոդով, A, B1, B2, C, D, E և K վիտամիններով։

Սակե մակի

Սուշին հագեցնող է

Բացի օմեգա-3 ճարպաթթուների լավ աղբյուր լինելուց սուշիի ծովամթերքն ու ձուկը հարուստ են նաև սպիտակուցներով: 
Սպիտկուցներն օգնում է մարմնին ապահովել էներգիայով: Այն հագեցվածության հիմնական սնուցիչ է, օգնում է զգալ բավարարվածություն Ձեր կերակուրից:

Սուշին միջազգայնորեն շատ սիրված ուտելիք է: 
Ձկան, բրնձի և համեմունքների համադրությունը սուշին դարձնում է առողջ սննդակարգի մաս:Այն հնարավոր է տեղավորել գրեթե ցանկացած դիետայում՝ որպես առողջ և չափավոր սնվելու աղբյուր:

Պատվիրեք կամ այցելեք Sunny Sushi վայելելու ամենահամեղ և օգտակար սուշին ըստ Ձեր նախասիրությունների։

Առաջարկների և բողոքների համար կարող եք Դիմել օնլայն
Դիմել
E-mail Հաղորդագրություն թեմա Հաղորդագրություն