
5 ավանդական ճապոնական սուշի ռոլլեր, որոնք պարտադիր պետք է փորձել
Ի՞նչ է գալիս Ձեր մտքին, երբ լսում եք «ավանդական ճապոնական սնունդ» արտահայտությունը:
Չնայած ճապոնական խոհանոցը չափազանց բազմազան է, մարդկանց մեծամասնությունը առաջինը պատկերացնում է հենց սուշի ռոլլերը։
Հավատաք, թե ոչ, Ճապոնիա այցելող շատ զբոսաշրջիկներ ռեստորաններում սուշի փորձելը իրենց անելիքների ցանկում պարտադիրներից մեկն են համարում:
Ոչ միայն համը, այլ ամբողջ փորձը և ջանքերը, որ ներդրվում են սուշի պատրաստելիս այն դարձնում են սիված ամենուր։
Սուշի պատրաստող խոհարարները նույնպես մեծ հարգանք են վայելում, քանի որ նման հմտություններ ձեռք բերելու համար նրանցից երկար տարիների աշխատանք և մեծ ջանքեր է պահանջվում:
Ահա 5 ավանդական ճապոնական սուշի ռոլլեր, որոնք պարտադիր պետք է փորձել։
Թունաձկով սուշի ռոլլ
Թունաձկով սուշի ռոլլը, որը հայտնի է որպես Տեկա մակի, պարունակում է միայն մեկ միջուկ, որը հում թունան է:
Հետաքրքիր է, որ թունա ձկան տարբեր մասերից կտրված միսը տարբեր տեսք ու համ ունի, ինչը պայմանավորված է դրանցում առկա ճարպերի քանակից:
Տեկա մակիի համար խոհարարները սովորաբար օգտագործում են ոչ յուղալի, կարմիր գույնի թունա ձկան միս: Այն գեղեցիկ տեսք ունի սպիտակ բրնձի մեջ փաթաթված իր կարմիր գույնի շնորհիվ, որը ծածկվում է կանաչ նորիի թերթիկով։
Վարունգով սուշի ռոլլեր
Վարունգի ռոլլերը ճապոնիայում հայտնի են որպես Կապա մակի, և դրանք բաղկացած են ճապոնական վարունգի բարակ շերտերից՝ ավելացված բրնձի մեջ՝ փաթաթված նորիի թերթերով: Քանի որ այս սուշիի բաղադրատոմսում ձուկ չկա, այն հիանալի տարբերակ է բուսակերների և նրանց համար, ովքեր չեն սիրում հում ձուկ։
Օձաձկով սուշի (Ունագի)
Օձաձկները համարվում են Ճապոնիայում որպես դելիկատեսներ և օգտագործվում են տարբեր ավանդական ուտեստների, ներառյալ սուշիի պատրաստման մեջ:
Որպես լրացիչ բաղդրիչ սուշիում օգտագործում են նաև վարունգ։
Օձաձուկը ուտում են նաև հում վիճակում, բայց դա հիմա քչերն են սիրում։ Այն սովորաբար շոգեխաշում կամ մարինացնում են նախքան սուշիում օգտագործելը:
Մարինացված դայկոնով սուշի ռոլլ
Բուսակերները կամ հում ձկան միս չսիրողները հաճախ ապրում են այն թյուր կարծիքով, որ սուշի նշանակում է հում միս, ինչը ճիշտ չէ:
Թարմ մրգեր, բանջարեղեն, թթու վարունգ… իսկ լսել եք թթու դայկոնի մասին:
Մարինացված դայկոնով սուշի ռոլլը բաղկացած է թթու բողկից՝ որպես հիմնական բաղադրիչ: Դայկոնը նման է մեծ սպիտակ գազարի, որը դեղին է դառնում աղով թթու դնելիս:
Այն ունի յուրահատուկ համ, որը հիանալի կերպով համալրվում է համեմված սպիտակ բրնձով և նորիով: Եթե Դուք սիրում եք ավանդական ճապոնական սնունդ, ապա թթու բանջարեղենը պարտադիր է:
Դրագոն ռոլլ
Սուշիի այս տեսակն այսպես է կոչվել, քանի որ դրա տեսքն ու ներկայացումը վիշապի է հիշեցնում: Այն իսկապես արվեստի գործ, որի ներսում ունագիի, վարունգի և խեցգետնի համադրություն է: Այս ռոլլերի որոշ տեսակներ պարունակում են նաև եփած ծովամթերք:
Դրագոն ռոլլը ունի իրեն բնորոշ մատուցման ձևը։ Խոսքը գեղեցիկ զարդարված ափսեի մասին է, որում սուշին հիշեցնում է վիշապի։
Եթե ցանկանում եք զգալ ավանդական ճապոնական սուշիի համը, այցելեք Sunny Sushi:
Մեզ մոտ Դուք կգտնեք Ձեր սիրելի սուշիի համը։
Սիրով՝ Sunny Sushi