Գլխավոր Բլոգ Օգտակար Ո՞րն է ամենալավ խմիչքը սուշիի հետ համադրելու համար:
Ո՞րն է ամենալավ խմիչքը սուշիի հետ համադրելու համար:
Օգտակար

Ո՞րն է ամենալավ խմիչքը սուշիի հետ համադրելու համար:

Մեր համեստ կարծիքով՝ սուշիի գիշերը շաբաթվա լավագույն գիշերն է:
Այսպիսով, եթե դուք պատրաստվում եք վայելել թարմ, իսկական ճապոնական կերակուր, բայց մտածում եք, թե որ խմիչքներն են լավագույնս համդրվում սուշիի հետ, մենք ձեզ կօգնենք: 
Դա կարող է չլինել այն, ինչ դուք կարծում եք: Կարելի է ենթադրել, որ ճապոնական ավանդական ըմպելիքները, ինչպիսին սակեն է, լավագույն ընտրությունն են, բայց, զարմանալիորեն, դա կարող է լինել լավագույններից միայն մեկը։
Որպեսզի օգնենք ձեզ որոշել, մենք առաձնացրել ենք խմիչքների ցանկ, որոնք հիանալի կերպով լրացնում են սուշիի տարբեր տեսակներին:

Գինի
Շատերը սիրում են համադրել մեկ բաժակ գինի իրենց ընթրիքի հետ, բայց ո՞ր տեսակի գինին է լավագույնը սուշիի հետ: Կարմիր գինին կարող է գերազանցել սուշիի նուրբ համը, ուստի ընտրեք սպիտակ գինին:
Այն լավ է աշխատում ծովամթերքի հետ՝ իր բարձր թթվայնության պատճառով (ավելի շուտ, ինչպես ձկան մեջ կիտրոնի հյութ ավելացնելը):

Գարեջուր
Գարեջուրը հիանալի, ոչ պաշտոնական խմիչք է սուշիի կողքին: 
Բայց, զգույշ եղեք. որոշ գարեջրերի դառնությունը կարող է փչացնել սուշիի համը: 
Հիշեք՝ որքան թեթև է գարեջուրը, այնքան ավելի շատ է այն սուշիի համին լրացնում։
Սառը գարեջուրը և թարմ սուշին կատարյալ են դարձնում օրը՝ տաք եղանակին:

Թեյ
Փորձեք հաճելի և թեթև կանաչ թեյ ձեր սուշիի հետ: Թեյի դառը համը լավ համադրվում է ձկան հետ։
Կոճապղպեղով թեյը նույնպես լավ տարբերակ է։ Այն օգտակար է քիմքի մաքրման համար, այդ իսկ պատճառով մի կտոր մարինացված կոճապղպեղը հաճախ ուտում են սուշիների հետ:
Միևնույն ժամանակ գեղեցիկ թեյնիկներով կամ ճենապակու բաժակներով մատուցված թեյը իդեալական է ընտանիքի հետ ռոլլերը վայելելու համար:

Կոկտեյլներ
Կոկտեյլները դժվար է համադրել սուշիի հետ։ Շատ համերը և մրգային քաղցրությունը կարող են գերակշռող լինել, ձուկը կարղ է կորցնել իր համը, ուստի այն լավագույն ըմպելիքը չէ սուշիի համար:
Բարձր թթվայնությամբ կոկտեյլները կարող են հակազդել դրան: Ընտրեք կոկտեյլներ ցիտրուսային մրգերով և կոճապղպեղով և համը կզարմացնի ձեզ:

Իհարկե, ճաշակին ընկեր չկա։
Եթե դուք վայելում եք սակեն սուշիի հետ, կամ նախընտրում եք կոլա կամ սառը թեյ, ընտրեք դա: 
Սիրով՝ Sunny Sushi 
 

Առաջարկների և բողոքների համար կարող եք Դիմել օնլայն
Դիմել
E-mail Հաղորդագրություն թեմա Հաղորդագրություն