
Որո՞նք են ամենից հաճախ պատվիրվող ռոլերի տեսակները
Սուշիասերների և ռոլասերների թիվն աշխարհում օր օրի ավելանում է, սակայն նրանցից քչերն են կողմնորոշվում, թե կոնկրետ որ տեսակն են ավելի շատ սիրում։ Ի պատասխան սրան, սուշիների և ռոլերի տեսակների թիվն ավելի մեծ արագությամբ է աճում։ Այնուամենայնիվ, հաջողվել է կատարել ուսումնասիրություններ և հասկաանալ, թե որ տեսակն է համարվում ամենահայտնին այս խոհանոցի սիրահարների շրջանում։
Հետաքրքրական է, որ կան ռոլերի սիրված տեսակներ, որոնց հայրենիքը ամենևին էլ Ճապոնիան չէ։ Այսպես, օրինակ, ամենահայտնի ռոլերից մեկը կոչվում է Կալիֆորնիա, որն առաջին անգամ պատրաստվել է Լոս Անջելեսում։
Այսօր կխոսենք հենց այն ռոլերի տեսակների մասին, որոնք գլխավորում են ամենահաճախ պատվիրվողների աղյուսակը։
- Ռոլլ Դրակոն – Արևմուտքում տարածված այս տեսակի արտաքին մասում բրինձն է, իսկ ներսում՝ ծովախեցգետինն ու վարունգը։ Բացի այդ, արտաքին հատվածում ավելացվում է նաև ավոկադո և ձկնկիթ։
- Ռոլլ Կալիֆորնիա – Այս տեսակի մասին նշեցինք վերևում։ Ի զարմանս ստեղծողների՝ այս ռոլը համաշխարհային ճանաչում է ստացել բավական կարճ ժամանակահատվածում։ Այն բաղկացած է բրնձից և ձկնկիթից, իսկ լցոնումը կարող է լինել տարբեր: Լցոնում են առավել հաճախ ավոկադոյով կամ վարունգով, ինչպես նաև ծովախեցգետնով։ Կա նաև քաղցր տարբերակ, որտեղ ավոկադոյի փոխարեն ավելացնում է բանան կամ մանգո:
- Ռոլլ Ֆիլադելֆիա – Այս տեսակը երկրորդն է տարածվածության մակարդակով։ Ֆիլադելֆիայի հայրենիքը ևս Լոս Անջելեսն է։ Ֆիլադելֆիան բաղկացած է բրնձից և սաղմոնից, իսկ լցոնումը կատարվում է սերուցքային պանրով կամ ավոկադոյով:
- Ունագի մակի – Սա համարվում է ռոլ՝ առանց ավելորդությունների։ Պատրաստվում է բրնձով, օձաձկով և հատուկ սոուսով։ Երբեմն էսթետիկ տեսքի համար արտաքին մասը ձևավորում են քունջութով։
Սրանք այն տեսակներն են, որոնք իրենց յուրահատուկ համով գերել են բոլոր ռոլասերների սրտերը։ Իսկ այն մարդկանց, ովքեր դեռ չեն փորձել այս ուտեստի ոչ մի տեսակ, Sunny Sushi–ն խորհուրդ է տալիս սկսել հենց այս տարբերակներից որևէ մեկից։
Այսքանը հայտնիության գագաթնակետին հասած ռոլերի տեսակների մասին։ Սիրով՝ Sunny Sushi: