Գլխավոր Բլոգ Օգտակար Սաղմոնի օգտակարությունները
Սաղմոնի օգտակարությունները
Օգտակար

Սաղմոնի օգտակարությունները

Բոլորիս էլ հայտնի է, որ առհասարակ ձուկ ուտելը առողջ ընտրություն է: 

Սաղմոնը Օմեգա-3 ճարպաթթուների իսկական աղբյուր է։ Մեր մարմինը չի կարող արտադրել Օմեգա-3 ճարպաթթուներ , այնպես որ մենք դա պետք է  լրացնենք ուտելիքի միջոցով:  Այն օգնում է նվազեցնել դեպրեսիայի, սիրտանոթային համակարգի ու օնկոլոգիական հիվանդությունների ռիսկը, ինչպես նաև նպաստում  է զարկերակային ճնշման աշխատանքի բարելավմանն և  բորբոքային պրոցեսների նվազեցմանը: 

Սաղմոնը պարունակում է մեծ քանակությամբ B վիտամինների խումբ։ B վիտամիններն օգնում են մարմնին արտադրել նոր և առողջ բջիջներ, պաշտպանել արդեն իսկ գոյություն ունեցող բջիջները: Դրանք օգնում են նվազեցնել խոլեստերինի մակարդակը, օգնում են հորմոնների արտադրությանը, պահպանում արյան շաքարի մակարդակը, մաշկի տեսքը։

Չմոռանանք նաև սպիտակուցների մասին։ Սաղմոնը, առհասարակ ձուկն ընդհանրապես, սպիտակուցի հիանալի աղբյուր է, որն օգնում է պահպանել մկանները, նպաստում է բուժման գործընթացին և պահպանում է  ոսկորների առողջությունը: Բացի այդ, սպիտակուցներով հարուստ սնունդը հանգեցնում է գլյուկոզայի արտադրության ավելացմանը, ինչն էլ օգնում է երկար ժամանակ քաղց չզգալուն:

Սաղմոնն իր մեջ պարունակում է նաև կալիում, որն օգնում է պահպանել արյան ճնշումը, մկանների աշխատանքը և նյարդային համակարգը:

Եվ վերջապես, այն պարունակում է աստաքսանտին հակաօքսիդանտ, ինչի շնորհիվ էլ սաղմոնն ունի կարմիր գույն։ Ողջ կենդանական աշխարհում  աստաքսանտինի ամենաբարձր բնական կոնցենտրացիան պարունակվում է հենց սաղմոնի մեջ: Այս հակաօքսիդանտը կիրառելի է քաղցկեղի բուժման, հոդացավերի և արյան բարձր ճնշման դեպքում: Սուշի պատրաստելիս սաղմոնն ամենաշատ օգտագործվող  ձկնատեսակն է։ 

Հաստատ այս նյութը կարդալուց հետո նույնիսկ ոչ սուշիասերների շրջանում նորից սուշի փորձելու միտք կառաջանա։ Դե ինչ միգուցե այս անգամ էլ դասական կալիֆորնիա ռոլլ ընտրելու փոխարեն փորձեք սաղմոնով սուշին։

Հաստատ կհավանեք։ 

Առաջարկների և բողոքների համար կարող եք Դիմել օնլայն
Դիմել
E-mail Հաղորդագրություն թեմա Հաղորդագրություն