Գլխավոր Բլոգ Հետաքրքիր Սուշիի միջուկները
Սուշիի միջուկները
Հետաքրքիր

Սուշիի միջուկները

Մարդկանց մեծամասնությանը ծանոթ են սուշիի ավելի ավանդական տեսակներ, որոնք սովորաբար ներառում են սոյայի սոուս, վասաբի, վարունգ, ինչպես նաև ձկան կտորներ:
Նման համադրությունները միշտ համեղ են և իհարկե գեղեցիկ։

Այնուամենայնիվ, ի՞նչ եք կարծում, կսիրվե՞ր այն ամբողջ աշխարհում, եթե պատրաստվեր նույն բաղադրատոմսով կրկին ու կրկին։

Սուշին տարիների ընթացքում տարբեր համային փորձերի և ձևափուխումների է ենթարկվել, իր տեսակներում ներառելով նոր բաղադրիչներ, մեծամասամբ միջուկներում։

Եկեք ընդունենք, որ դրանց տեսքն ու համը ուղղակիորեն կախված են հենց միջուկից։ Հետևաբար, եթե ցանկանում եք իսկապես համեղ և օրիգինալ ուտեստ փորձել, ապա պետք է իմանաք, թե ինչ միջուկներ կան սուշիի համար: 

Մսային միջուկները սուշիում

Մսով ռոլերը լավ համադրվում են բանջարեղենի և սոուսի հետ։ 
Սա հիանալի այլընտրանք է ծովամթերքին, որը ոչ բոլորն են սիրում։

Բեկոն ռոլլ

Մսային միջուկներից են.
       
Հավի ֆիլե. Համեմունքներով եփած, փափուկ միսը պարզապես հալչում է բերանում։

Բեկոն. Սուշիի մեջ փաթաթելուց առաջ բաղադրիչը կարելի է թեթև տապակել՝ այն ավելի համեղ դարձնելու համար:

Խոզապուխտ. Ապխտած խոզապուխտը լավ համադրվում է բրնձի և սերուցքային պանրի հետ։ Այն նույնպես օգտագործելուց առաջ կարելի է տապակել։

Ծովամթերքով միջուկները սուշիում

Ճապոնական սուշին ասոցացվում է ձկան հետ, և դա պատահական չէ, քանի որ այն բրնձից հետո երկրորդ կարևոր բաղադրիչն է։
Ոմանք կարծում են, որ սուշին պատրաստվում է միայն ձկան մսով։ Դա իհարկե թյուր կարծիք է, պարզապես այն հաճախ է օգտագործվում որպես բաղադրիչ: 

Նիգիրի Էբի

Կարմիր ձուկ. Այն օգտագործվում է առանց ջերմային մշակման, ուստի կարևոր է վստահ լինել, որ այն թարմ է և որակյալ։

Օձաձուկ. Այս բաղադրիչը հարմար է ինչ-որ անսովոր բանի սիրահարների համար: Օձաձուկը իր մեջ ունի նաև բազմաթիվ օգտակար տարրեր, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին։

Ծովախեցգետին. Այն կարելի է օգտագործել և միջուկում և սուշիի վերևի շերտի վրա, այն զարդարելով

Խավիար. Այն գեղեցիկ է, օգտակար, և շատ համեղ։ Կան տարբեր գույների խավիարներ, ինչը թույլ է տալիս ափսեի վրա ստեղծել գույների գեղեցիկ համադրութուններ։

Բանջարեղենով միջուկները սուշիում

Բանջարեղենը որպես անկախ բաղադրիչ սովորաբար լրացնում է մսի և ծովամթերքի համին: Բայց ի տարբերություն մյուս բաղադրիչների դրանց գույներն ավելի շատ են և ավելի վառ։
Չմոռանանք վեգան ռոլերի մասին, որոնցում բրինձը համակցվում է բացառապես բանջարեղենի հետ։ Այս տեսկը ոչ պակաս համեղ է, քան մսայինները։ 

Կապա մակի

Բանջարեղենային միջուկներից ամենաշատը օգտագործվում են՝

Վարունգ. Այն հյութալի է և խրթխրթան, սուշիի համին հաղորդում է թարմություն:

Ավոկադո. Հաղորդում է մեղմ համ, նաև լավ համադրվում է ծովամթերքի և մսի հետ:

Սունկ. Այս բաղադրիչը անպայման կգնահատվի սուշիի սիրահարների կողմից։ Դրանք հիանալի կերպով լրացնում են բրնձի համին։
Օգտագործվող սունկը նախապես խաշվում կամ տապակվում է:

Մարինացված վարունգ. Այն մի փոքր ավելի աղի է, բայց յուրօրինակ համ է հաղորդում սուշիին:

Բուլղարական պղպեղ. Պղպեղը, որն ունի շատ օգտակար հատկություններ, ավելացնում են գրեթե բոլոր ճապոնական ուտեստների մեջ, այդ թվում սուշիի։ Այն կարելի է օգտագործել և հում և տապակած վիճակում:

Հազարի տերևներ. Դրանք հիմնականում կատարում են զարդարման գործառույթը և ավելացվում են հենց վերջում՝ մատուցման փուլում։

Խոհարարները հաճախ փորձարկում են ավանդական բաղադրատոմսերը՝ օգտագործելով բավականին հետաքրքիր բաղադրիչներ: 
Դուք կարող եք  ճաշացանկում հանդիպած լինել արտասովոր սուշիներ՝ ապխտած ձվով, ճապոնական «Տոմագոյի» ձվածեղով կամ Չուկա աղցանով: Միջուկը հատկապես հյութալի դարձնելու համար այն լրացնում են սերուցքային պանրով կամ մայոնեզով։

Թե ինչպիսին կլինի Ձեր սուշիի իդեալական միջուկը, կախված է ձեզանից: Պարզապես պատվիրեք նախկինում չփորձված սուշիների տեսակները և գտեք Ձերը:

Սիրով՝ Sunny Sushi

Առաջարկների և բողոքների համար կարող եք Դիմել օնլայն
Դիմել
E-mail Հաղորդագրություն թեմա Հաղորդագրություն