
Ճապոնական ամանորյա ուտեստներ
Շատ երկրներում Ամանորը տարբեր կերպ են նշում։
Այսօր կպատմենք, թե ինչպես են նշում Ամանորը Ճապոնիայում, ինչ ավանդույթներ կան, ինչ ուտեստներ են պատրաստում այստեղ։
Ճապոնական Ամանորյա ավանդույթներ
Համեմատելով չինական Նոր տարվա հետ, որը սահմանվել է լուսնային օրացույցով, Ճապոնիան Նոր տարին նշում է հունվարի 1-ին 1873 թվականից: Տոնական տրամադրությունը ձգվում է մինչև հունվարի 3-ը, որի ընթացքում մարդկանց մեծ մասը վերադառնում է իր հայրենի քաղաք՝ հանդիպելու ընտանիքի անդամներին:
Ինչպես շատ այլ ասիական տոներ, այս օրը նույնպես ունի իրեն բնորոշ ավանդութներ: Ահա դրանցից մի քանիսը։
Bonenkai - Սա ճապոնական խմելու երեկույթ է, որը տեղի է ունենում տարեվերջին և սովորաբար անցկացվում է գործընկերների կամ ընկերների շրջանակում:
Oosouji - Նշանակում է «մեծ մաքրոթյուն», ճապոնացիները մաքրում են իրենց տների, գրասենյակների բոլոր անկյունները, որպեսզի վերացնեն նախորդ տարվա փոշին և կեղտը և դիմավորեն նոր տարին մաքուր և առանց խառնաշփոթի:
Kadomatsu - Սա սոճու և բամբուկի ցողուններից պատրաստված դեկորացիա է, որոնք կտրված են անկյունագծով տարբեր երկարություններով: Դրանք տեղադրվում են մուտքի դռան երկու կողմերում՝ ընդունելու նախնիների հոգիներին կամ բերքի ոգիներին:
Ճապոնական ամանորյա ուտեստներ, որոնք պարտադիր պետք է փորձել
1. Սոբա
Սոբան ավանդաբար ուտում են Ամանորին նախորդող գիշերը: Ճաշատեսակը բաղկացած է արիշտաից՝ ապուրի մեջ՝ տարբեր հավելումներով։ Այն սովորաբար բաղկացած է լինում նաև նորիից, բանջարեղենից կամ ծովամթերքից, բայց ամենագլխավորը արիշտան է, որը նաև խորհրդանշում է երկար կյանք:
2.Կարմիր խավիար
Կարմիր խավիարը ռուսական և ճապոնական խոհանոցի մաս կազմող ուտեստ է։ Ճապոնիայում սաղմոնի խավիարը հայտնի է որպես իկուրա(ikura), որը ծագում է ռուսերեն икра (ikra) բառից:
Ճապոնական խոհանոցում այն սովորաբար մարինացնում են աղի կամ սոյայի սոուսի և սակեի մեջ, ավելացնում տարբեր ուտեստներում նաև որպես զարդարանք։
3. Ավոկադոյով սուշի
Սուշիի այս տեսակը իդեալական է Ամանորին։ Դրանք լավագույնս կարելի է մատուցել ավոկադոյի հետաքրքիր կանաչ ամանորյա երանգի շնորհիվ: Իր թեթև համի շնորհիվ սուշիի այս տեսակը սիրված է բոլորի կողմից։
Ինչպե՞ս զարդարել ամանորյա սեղանը ճապոնական ուտեստներով
Sunny Sushի-ն խորհուրդ է տալիս ընտրել ամանորյա գույներով սուշիներ, ինչպես՝
Մատուցելիս սուշիները կարելի է ափսեում հավաքել եղևնու տեսքով, ինչպես նկարում՝
Սիրով՝ Sunny Sushi