Գլխավոր Բլոգ Օգտակար Սուշիի բառարան
Սուշիի բառարան
Օգտակար

Սուշիի բառարան

Սուշի ուտելը հաճելի է, դիտելը հետաքրքիր և իհարկե շատ-շատ համեղ: 
Բայց շատերը խուսափում են օգտվել սուշիի ռեստորաններից և փորձել այս հիանալի ուտեստները։

Այս երկմտանքի պատճառը, շատ հաճախ, այն է, որ մարդիկ պարզապես ծանոթ չեն ճապոնական սուշիի տերմիններին, որոնց հադիպում են մենյույում: 
Եվ թեև այն գրված է լինում հայերենով, բայց դա այնքան էլ չի օգնում մարդկանց հասկանալ տվյալ ապրանքը։ 

Չնայած սուշիի հետ կապված հարյուրավոր տերմինների գոյությանը, ամեն բան կարող է շատ հեշտ ստացվել, եթե օգտվեք Sunny Sushi-ի՝ Ձեր համար մշակած ուղեցույցից։

Այդ տերմինները հասկանալը կարող է օգնել Ձեզ համոզվել, որ բավականաչափ տեղեկատվություն ունեք նոր բան փորձելու համար:

Եվ այսպես, սկսեցինք։

Սաշիմի

Սաշիմին հում ձկան կտորներն են, որոնք մատուցվում են առանց բրնձի և ուտում են փայտիկներով։ Սաղմոնը, թունան ու կաղամարը հաճախ մատուցվում են սաշիմիի ոճով:

Սաշիմի

Նորի

Նորին դասական մուգ կանաչ ջրիմուռի թերթիկն է, որը հաճախ կարելի է տեսնել սուշիի վերևի շերտում:
Այն սովորաբար ունի մուգ կանաչ գույն, բայց կախված չորացման գործընթացից, այն կարող է լինել նաև շագանակագույն կամ սև:

Նորի

Մակի

Մակին հեշտությամբ ճանաչելի, դասական ոճի սուշի է, որը բաղկացած է բրնձից և այլ բաղադրիչներից, որոնք փաթաթված են նորիի թերթիկի մեջ:

Այն պատրաստվում է նորիի թերթիկի վրա մշակված բրնձի շերտ դնելով և դրան նաև ավելացնելով սուշիի մյուս բաղադրիչները՝ ծովամթերք, հում ձուկ, բանջարեղեն և ցանկացած այլ բան, որը կարող է պատկերացնել ստեղծագործ խոհարարը:

Մակի

Էբի

Էբին ծովախեցգետին է:
Այն եփում և սառեցնում են սառցե ջրի մեջ, այնուհետև վերջնական պատրաստելու համար, մեջտեղից ոչ ամբողջոթյամբ կիսում են, երկու կողքերը միացած թողնելով և մատուցում այնպես, ինչպես կա կամ սուշիի մեկ այլ տեսակի՝ նիգիրի տեսքով։

Էբի

Սակե

Սակեն ճապոնական բրնձի գինի է։ Այն մատուցվում է տաք վիճակում։ 
Ի տարբերություն սովորական գինու, սակեն թորված է և չպետք է հնեցվի։

Սակե խմելու կանոններում նշվում է, որ Դուք չպետք է լցնեք ձեր սեփական բաժակը: Այսպիսով, եթե Դուք խմում եք սակե մեկ այլ մարդու հոտ, համոզվեք, որ հետևում եք նրա բաժակին և լցնում եք այն նրա համար: Դա քաղաքավարության նշան է:

Սակե

Նիգիրի

Նիգիրին սուշի է թարմ ձկան մսով, որը դրվում է քացախով համեմված բրինձի վերևում: Երբեմն ձկան և բրնձի արանքում դրվում է մի փոքր վասաբի կամ, պարզապես, փաթաթվում է նորիի ջրիմուռի բարակ թերթով:

Նիգիրի

Վասաբի

Վասաբին կծու կանաչ մածուկ է, որը մատուցվում է ձեր սուշիի հետ թթու կոճապղպեղի հետ միասին: 
Ձեզ կարող է դուր գալ մի փոքր վասաբիին սոյայի սոուսի հետ համադրելը՝ սուշիին լրացուցիչ կծու համ հաղորդելու համար: 

Այնուամենայնիվ, ավանդական ռեստորաններում խոհարարները կարող են այս պրակտիկան համարել կոպիտ, քանի որ նրանք համոզված կլինեն, որ արդեն կատարյալ համեմել են սուշին և որ այն լրացուցիչ համեմելու կարիք չունի:

Վասաբի

Դայկոն

Դայկոնը կարծես կոճապղպեղ լինի, բայց իրականում այն սպիտակ ճապոնական բողկ է: Դայկոնը կարելի է քերել և ավելացնել ճաշատեսակների մեջ կամ դրա կտորները ավելացնել սուշիի մեջ։ Այն կարելի է նաև թթու դնել։ Մարինացված դայկոնը կոչվում է տակուան:

Դայկոն

Տոբիկո

Տոբիկոն ձկան ձկնկիթն է, որը Դուք կարող եք տեսնել որոշ սուշիների վրա՝ գեղեցիկ գույն և համեղ համ հաղորտելու համար:

Տոբիկո

Ունագի

Ունագին օձաձկան միսն է, որը մատուցվում է եփած վիճակում: 
Այն ունի նուրբ, բայց քաղցր համ։ 

Ունագի

Տեկա

Տեկան հում թունա ձկան միսն է։
Դրանով պատրաստում են սուշիի տարբեր տեսակներ, ինչպես՝ ավանդական տեկա մակին, որը պարունակում է հում սաշիմի տեսակի թունա ձկան միս: Որոշ խոհարարներ իրենց սուշիում ավելացնում են նաև քնջութի սերմեր։

Տեկա

Այժմ, երբ Դուք ավելին գիտեք սուշիի հետ կիրառվող տերմինների մասին, կարող եք գալ կամ պատվիրել Sunny Sushi-ից և փորձել նոր համեր:
Սիրով՝ Sunny Sushi

Առաջարկների և բողոքների համար կարող եք Դիմել օնլայն
Դիմել
E-mail Հաղորդագրություն թեմա Հաղորդագրություն