Գլխավոր Բլոգ Հետաքրքիր Սուշի վեգանների համար
Սուշի վեգանների համար
Հետաքրքիր

Սուշի վեգանների համար

Կարող է թվալ, որ վեգանների համար սուշին ինչ-որ նորահայտ երևույթ է, որը ոչ մի պատմություն չունի: 
Իրականում դա այդպես չէ. ավանդական ճապոնական խոհանոցում սուշի պատրաստելու համար օգտագործվում է ոչ միայն ծովամթերք, այլև բանջարեղենի և, անգամ, մրգերի լայն տեսականի:

Չմոռանանք սուշիի բուսական բաղադրիչների մասին: Դրանց մեջ են՝ բրինձը, քնջութի սերմերը, սունկը, վարունգն ու ջրիմուռները:
Նույնիսկ սուշիի համեմունքները՝ թթու կոճապղպեղը և կծու վասաբին, լիովին համապատասխանում են վեգանների բոլոր սկզբունքներին:

Իսկական ճապոնական վեգան ռոլլեր
Վեգանական շարժում հին ժամանակներում գոյություն չի ունեցել, բայց ձուկն էլ այդ ժամանակ բոլորին հասանելի չի եղել։ Ոչ բոլորն էին կարող իրենց թույլ տալ գնել ձուկ, այդ իսկ պատճառով պատմությունից պահպանվել են ճապոնական ռոլլերի մի քանի ավանդական բաղադրատոմսեր, որոնք ենթադրում են բացառապես բուսական բաղադրիչների օգտագործում։
Դրանցից արժե առանձնացնել.

  • Kappa maki-ն, որը պատրաստում են՝ քունջութով և վարունգով
  • Daikon maki-ն սուշի է՝ դայկոնով
  • Umeshiso maki-ն սուշի է՝ լցոնված ճապոնական թթու սալորով

Ժամանակակից վեգան ռոլլեր
Եթե ​​խոսենք հատուկ վեգանների համար ստեղծված ժամանակակից ռոլլերի մասին, ապա դրանցից ամենատարածվածներն են.

  • Avocado maki՝ ավոկադոյով և նորիով 
  • Vegan roll` վարունգով, գազարով և բուլղարական պղպեղով
  • Dynamite՝ կծու սոուսով և քնջութի սերմերով

Սուշիի պատմությունից մեզ հասած բաղադրատոմսերը ակտիվ փորձարկվում են, ուստի դրանք մեծ պահանջարկ ունեն ժամանակակիցների համեմատ: 
Վերջիններս, որպես կանոն, պարունակում են բաղադրիչների ավելի համարձակ համակցություններ։

Կալորիականությունը և առավելությունները
Ինչ-որ առումով վեգանների համար նախատեսված ռոլլերն ավելի օգտակար են։ Ի վերջո, ոչ բոլորն են կարող կամ սիրում ձուկ օգտագործել։ Իսկ բուսական ռոլլերում բանջարեղենի օգտագործումը գործնականում հակացուցումներ չունի։

Դրանք ոչ միայն շատ գունեղ ու գեղեցիկ տեսք ունեն, այլև շատ համեղ են։ Ընդ որում, նման առողջարար սնունդը պարունակում է մոտավորապես 100 կալորիա (մեկ ստանդարտ ռոլլում)։ Հետևաբար, նման ուտեստը կարելի է համարել դիետիկ և նաև շատ առողջարար։

Այսպիսով, եթե դուք իսկական վեգան եք և միևնույն ժամանակ սիրում եք արևելյան ուտեստների համը, ապա այս սուշիները հենց այն են, ինչ Ձեզ հարկավոր է:

Երկար փնտրել նույնպես պետք չէ։ Ընտրեք ձեր սիրելի տեսակը Sunny Sushi-ից։

Առաջարկների և բողոքների համար կարող եք Դիմել օնլայն
Դիմել
E-mail Հաղորդագրություն թեմա Հաղորդագրություն