Գլխավոր Բլոգ Օգտակար Սուշին և ռոլը` երկարակեցության գաղտնի՞ք
Սուշին և ռոլը` երկարակեցության գաղտնի՞ք
Օգտակար

Սուշին և ռոլը` երկարակեցության գաղտնի՞ք

Այն, որ ճապոնացիներն ապրում են ավելի երկար, դա հաստատված ցուցանիշ է։ 

Իսկ ո՞րն է նրանց երկարակեցության գաղտնիքը։

Գերազանց առողջական վիճակի, լավ հիշողության և առողջ մաշկի հիմնական և գլխավոր հովանավորը նրանց սննդակարգն է։ Գաղտնիք չէ, որ նրանց առօրյա սննդից անպակաս են թարմ բանջարեղենները, ծովամթերքն ու բրինձը։

Դե, եթե վերհիշենք սուշիների և ռոլերի հիմնական բաղադրիչները, ապա կարող ենք համարել, որ սուշիասերները գտել են առողջ և երկար ապրելու ճանապարհներից մեկը։

Վերջին տարիներին այս սննդատեսակները սկսել են գրավել ողջ աշխարհը, սակայն դեռևս կան մարդիկ, ովքեր կասկածանքով են մոտենում արևելյան խոհանոցին։ Դե, շտապելով մեղմել Ձեր անհանգստությունը, տեղեկացնենք, որ ճիշտ կազմ ունեցող սուշին և ռոլը կարող են ավելի դրական ազդեցություն ունենալ Ձեր օրգանիզմի վրա, քան այն, ինչ դուք օգտագործում եք Ձեր հիմնական սննդակարգում։

Իսկ որո՞նք են այս ուտեստների օգտակար հատկանիշները։

Եթե վերհիշենք վերևում նշված բաղադրիչների անուններն, ապա պետք է նկատենք նաև, որ դրանք հարուստ են օրագնիզմի համար օգտական նյութերի բազմազանությամբ։

Բրնձի կազմի մեջ մտնում են B, E վիտամիններ, ինչպես նաև կալիում, մանգան, երկաթ և այլն։ Այն բարելավում է մարսողության գործընթացը և աղիների բնականոն աշխատանքը։

Ծովամթերքն ու ջրիմուռները թթուների, ֆոսֆորի և յոդի աղբյուր են համարվում։ Ծովամթերքն ամրապնդում է իմունիտետը, բարելավում գլխուղեղի և սրտի աշխատանքը, օրգանիզմից դուրս մղում թունավոր նյութերը։ Սննդի այս տեսակը խորհուրդ է տրվում նաև երեխաներին՝ օրգանիզմի աշխատանքը կարգավորելու համար։

Իսկ ինչ վերաբերվում է սոուսներին, որոնք մատուցվում են սուշիի հետ, արդյունավետ հականեխիչներ են և մարմնի վրա հակաբակտերիալ ազդեցություն ունեն: Վասաբին, սոյայի սոուսը և կոճապղպեղը բարենպաստ ազդեցություն են ունենում մարդու իմունային և նյարդային համակարգի վրա և կարող են օգտագործվել որպես բնական հակադեպրեսանտ ու հակաօքսիդիչ: Այս նյութերը, ինչպես հայտնի է, կարող են կանխել նաև քաղցկեղի զարգացումը։

Ռոլերի կանոնավոր օգտագործումը ևս խրախուսվում է, նույնիսկ բժիշկների կողմից, քանի որ դրանց հաշվին կարելի է նվազագույնի հասցնել թոքերի քաղցկեղի առաջացման վտանգը: Ընդ որում, ռոլը սննդարար, թեթև և բազմաբաղադրիչ սնունդ է, որն արագ հագեցնում է օրգանիզմը արժեքավոր վիտամիններով։ Նույնիսկ փոքր չափաբաժնից հետո մարդը դադարում է սով զգալ՝ երկար ժամանակ ուժ ու եռանդ ստանալով։ Ռոլերում պարունակվող օգտակար հանքանյութերը կանխում են սիրտ-անոթային հիվանդությունների զարգացումը, բարելավում մտավոր գործառույթը, նպաստում հիշողության զարգացմանը։

Իրենց ցածր կալորիականության և օգտակարության շնորհիվ սուշին և ռոլը դարձել են ավելորդ քաշ ունեցող մարդկանց սննդակարգի անբաժան մասնիկը։

Դե ինչ, այսքանը սուշիի և ռոլերի օգտակարության մասին։ Փաստորեն, մեզ ևս ոչինչ չի խանգարում՝ ապրել առողջ և երկար, ինչպես այդ հանճարեղ ճապոնացիները։

Սիրով՝ Sunny Sushi։

Առաջարկների և բողոքների համար կարող եք Դիմել օնլայն
Դիմել
E-mail Հաղորդագրություն թեմա Հաղորդագրություն