Պրոմո կոդի ստացման և կիրառման եղանակը
Ի՞նչ է պրոմո կոդը
Պրոմո կոդը ծածկագիր է, որն օգտագործելով կարող եք ստանալ զեղչ (բացի առաքման գումարից) ինչ-որ բան գնելու դեպքում։ Պրոմո կոդը կարող է լինել թվերով կամ տառերով. Օրինակ՝ B3r4Ct7։
Ե՞րբ ենք ստանում պրոմո կոդը
Պրոմո կոդը ստանում եք առաջին գրանցման ժամանակ (700 դրամ) և հատուկ առաջարկների դեպքում։
Ի՞նչ տարբերակով ենք ստանում պրոմո կոդը
Պրոմո կոդը ստանում եք էլեկտրոնային հասցեին, կամ մեր սոցիալական հարթակներին (Facebook և Instagram) հետևելով։
Ինչքա՞ն ժամանակով է հատկացվում պրոմո կոդը
Այն գործում է սահմանափակ ժամկետով՝ կախված պրոմո կոդից։
* Գրանցման ժամանակ ստացած պրոմո կոդը նախատեսված է մեկանգամյա օգտագործման համար և չի կարող կիրառվել երկրորդ անգամ։
Պրոմո կոդի կիրառման պայմաններ
- Պրոմո կոդերը կիրառելի չեն նվեր քարտերի դեպքում:
- Պրոմո կոդը ենթակա չէ կանխիկացման կամ փոխանակման:
- Պրոմո կոդերը հնարավոր չէ կուտակել:
Ինչպե՞ս կիրառել պրոմո կոդը
Բացեք «Իմ էջը» և պատճենեք պրոմո կոդը
Պատվերի ձևակերպման ժամանակ «Պրոմո կոդ» դաշտում տեղադրեք կոդը
Տեղադրեք արդեն պատճենված պրոմո կոդը և սեղմեք «OK» կոճակը
Ցանկացած հարցի դեպքում կարող եք դիմել մեզ՝ նամակ ուղարկելով [email protected] Էլ. հասցեին կամ զանգահարելով +374 (44) 23 99 99 հեռախոսահամարով:
Թարմացվել է: 10-03-2024 20:38