Դրույթներ և պայմաններ | Sunnysushi.am

Դրույթներ և պայմաններ

Սույն կարգը (այսուհետ՝ Կարգ) կնքված է համարվում Ձեր (այսուհետ նաև՝ Հաճախորդ) (անձ, ով մուտք է գործել և (կամ) օգտագործում է սույն՝ «www.SunnySushi.am» կայքը (այսուհետ՝ Կայք)):

www.SunnySushi.am -ը պատկանում է «ՍԱՆՆԻ 23» ՍՊԸ -ին, որը գրանցված է Հայաստանի Հանրապետությունում. 
Գրանցման համար՝ 56.110.1361718, 
ՀՎՀՀ՝ 05033671, 
ՁԿԴ՝ 54491401:

Կարգում ցանկացած հղում «մենք», «մեր», «մեզ» բառերին վերաբերում է www.SunnySushi.am -ին, և ցանկացած հղում «Դուք», «Ձեր», «Ձեզ» վերաբերում է Հաճախորդին:

Ձեր կողմից սույն Կայք մուտք գործելը և (կամ) Կայքից որևէ ձևով օգտվելը կարգավորվում է Կարգով և Դուք, մուտք գործելով Կայք և (կամ) որևէ կերպ օգտվելով Կայքից, Ձեր համաձայնությունն եք տալիս Կարգի բոլոր դրույթներին:

www.SunnySushi.am -ն իրավունք ունի ցանկացած պահի Կարգը ենթարկել փոփոխության՝ միակողմանիորեն և առանց նախնական ծանուցման: Այդպիսի փոփոխություններից հետո Ձեր կողմից Կայք մուտք գործելը և (կամ) որևէ կերպ օգտագործելը հաստատում է Ձեր կողմից այդ փոփոխություններին համաձայն լինելը:

Դուք կարող եք օգտվել կայքից օրվա ցանկացած ժամի, սակայն հարցերի և ծագած խնդիրներին մենք կանդրադառնանք ամեն օր Երևանի ժամանակով՝ 11:00 - 20:00 ընկած ժամանակահատվածում՝ Armenia Time (AMT), UTC +4:

Գնում կամ պատվեր կատարելու համար պարտադիր է տրամադրել իրական տեղեկություններ՝ ըստ պահանջի, գնման կամ պատվերի գրանցումը կատարելու համար: Եթե դուք սխալ եք տրամադրել պահանջվող տեղեկատվությունը, ապա խնդիրներ կառաջանան ապրանքի առաքման հետ կապված, ինչի համար մենք պատասխանատվություն չենք կրելու:

Եթե սխալմամբ տրամադրել եք մեզ ոչ լրաժեք կամ ոչ ճիշտ տեղեկություններ, ապա կարող եք կայքում նշված էլեկտրոնային հասցեին գրել ճիշտ տեղեկատվությունը՝ պարտադիր նշելով, որ նախկինում տրված տեղեկատվությունը սխալ է: Այդ դեպքում մենք հիմք են ընդունում էլեկտրոնային նամակով ստացած տեղեկատվությունը:

Գնորդը հասկանում և ընդունում է, որ արտադրանքի իրական գույնը, որը ներկայացված է www.SunnySushi.am կայքում, կախված է գնորդի կամ պատվիրատուի համակարգչի մոնիտորից: Մենք ամեն ինչ արել ենք, որ www.SunnySushi.am կայքում ներկայացված արտադրանքի լուսանկարները առավելագույնս համապատասխանեն արտադրանքի իրական տեսքին, բայց մենք չենք կարող երաշխավորել, որ ձեր համակարգչում կամ սմարթֆոնի էկրանին կարտացոլվի արտադրանքի 100 տոկոս գունային տեսքը:

Արդեն գնված ապրանքները չեն կարող վերադարձվել և (կամ) փոխվել, բացառությամբ որոշակի պատճառների (հստակ թերություններ, վնասվածքներ, որոնք ներկայացված չեն եղել լուսանկարներում):

Կայքից մասնակի կամ ամբողջական տեղեկատվություն (նյութ, նկար, տեսահոլովակ և այլն) առցանց և այլ տիրույթում օգտագործելիս հղումը մեր կայքին պարտադիր է:

Անձնական տվյալների գրանցումը

Հաճախորդի Անձնական տվյալներն օգտագործվում են միայն համաձայն Կարգի: www.SunnySushi.am -ը Հաճախորդի Անձնական տվյալներ չի վաճառում, չի տրամադրում երրորդ անձի և չի հրապարակում դրանք առևտրային կամ որևէ այլ նպատակով՝ բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

Բացառությամբ Կարգով նշված դեպքերի՝ մենք չենք տրամադրում Ձեր որևէ Անձնական տվյալ երրորդ կողմին առանց Ձեր հատուկ համաձայնության։

www.SunnySushi.am -ը չունի մուտք դեպի Ձեր վճարային քարտերին կամ բանկային այլ տվյալներին և հետևաբար www.SunnySushi.am -ը որևէ կերպ չի կարող գրանցել, հավաքագրել այդ տվյալները և որևէ կերպ չի կարող պատասխանատվություն կրել այդ տվյալների որևէ օգտագործման հետևանքով Ձեր կրած վնասների համար (ներառյալ՝ առանց սահմանափակման, երրորդ անձանց կողմից այդ տվյալներին որևէ կերպ մուտք ստանալու և որևէ գործողություն կատարելու դեպքերի):

Առաքում և գներ

www.SunnySushi.am -ը կանի առավելագույնն իր կողմից նշված ժամկետներում Ձեր կողմից գնված ապրանքների առաքումն ապահովելու համար։ Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ ուշացումը տեղի է ունեցել անհաղթահարելի ուժի հետևանքով։

Ապրանք ձեռք բերելու համար կայքում ապրանքների նշված գներին գումարվում է առաքման արժեքը։

  • Երևան քաղաքում առաքումն իրականացվում է ժամը 10։00-ից մինչև 23։30, իսկ ժամը 23։30-ից հետո գրանցված պատվերները կառաքվեն հաջորդ օրը 11։00-ից մինչև 12։30-ը։
  • Երևան քաղաքում առաքման տևողությունը՝ 60-ից 90 րոպե։

Պատասխանատվություն

www.SunnySushi.am -ը պատասխանատվություն չի կրում Կայքի օտագործման հետևանքով Ձեր կրած վնասների համար: Սա չի բացառում www.SunnySushi.am -ի պատասխանատվությունն իր արտադրանքի պատշաճ օգտագործումից Ձեր կրած հնարավոր վնասների համար՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ցանկացած հարցի կամ բողոքի դեպքում կարող եք դիմել մեզ՝  նամակ ուղարկելով [email protected] Էլ. հասցեին կամ զանգահարելով +374 (44) 23 99 99 հեռախոսահամարով:

Թարմացում Թարմացվել է: 08-04-2024 22:26

Ընտրված ապրանքը զամբյուղում է

Սեղանի Ամրագրում Սեղանի Ամրագրում

Պահեստում առկա քանակությունը չի բավականացնում