Վճարում և առաքում
Վճարում
Կայքում գնումների դիմաց վճարումը հնարավոր է իրականացնել հետևյալ միջոցներով՝
- առաքման ժամանակ՝ կանխիկ,
- առաքման ժամանակ՝ POS տերմինալի միջոցով,
- ArCa, Visa և MasterCard վճարային քարտերով օնլայն վճարային համակարգով,
- Telcell Wallet վճարային համակարգով։
* Արտարժույթով վճարման դեպքում Ձեր դոլարային, եվրոյի կամ ռուբլու հաշվից գումարը կփոխարկվի ՀՀ դրամի տվյալ պահին գործող փոխարժեքով (www.cba.am)։
Կայքում օնլայն վճարումների ժամանակ անհրաժեշտ անձնական և քարտային տվյալները մուտքագրվում են միայն համապատասխան վճարային համակարգերի / բանկի պաշտպանված էջերում: Նշված տվյալները Կայքում չեն պահպանվում:
Վերադարձված ապրանքների գումարների ետ վճարումը կատարվում է նույն վճարային եղանակով, ինչ գնումը։
* Բոլոր գործարքները կատարվում են բացառապես 3D Secure համակարգի կիրառմամբ:
Առաքում
Ապրանքն առաքելու համար անհրաժեշտ է հետևյալ տեղեկատվությունը Ձեր մասին՝
- Ձեր անունը և ազգանունը
- Ձեր հեռախոսահամարը
- Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն
- Ձեր հասցեն (առաքման հասցեն)
Ապրանք ձեռք բերելու համար կայքում ապրանքների նշված գներին գումարվում է առաքման արժեքը։
- Երևան քաղաքում առաքումն իրականացվում է ժամը 10։00-ից մինչև 23։30, իսկ ժամը 23։30-ից հետո գրանցված պատվերները կառաքվեն հաջորդ օրը 11։00-ից մինչև 12։30-ը։
- Երևան քաղաքում առաքման տևողությունը՝ 60-ից 90 րոպե։
Առաքման պահին` գնումները ստանալիս, անհրաժեշտ է ստուգել ապրանքների համապատասխանությունը պատվերին, ապրանքների տեսքը, քանակը: Եթե առաքման պահին գնումների համար վճարումն արդեն կատարված է, ապա պատվերը հանձնվում է միայն անձամբ պատվիրատուին, որի համար առաքիչը իրավունք ունի պահանջելու որևէ անձը հաստատող փաստաթուղթ: Պատվերը համարվում է կատարված պատվիրատուի կողմից ստացական թերթիկը ստորագրելու դեպքում:
Ցանկացած հարցի դեպքում կարող եք դիմել մեզ՝ նամակ ուղարկելով [email protected] Էլ. հասցեին կամ զանգահարելով +374 (44) 23 99 99 հեռախոսահամարով:
Թարմացվել է: 21-01-2024 23:23