Սուշիի էվոլյուցիան

Ավելացման ամսաթիվ 2023-09-13
Դիտումների քանակ 1000

Ճապոնական սննդի մասին ոչ մի խոսակցություն չի կարող լինել առանց սուշիի հիշատակման։ Այս հատուկ ուտեստի ժողովրդականությունը շատ մեծ է ամբողջ աշխարհում և հարկապես այդ երկրում։

Բայց զարմանալիորոն սուշին չի հայտնագործվել Ճապոնիայում։ 

Սուշին ենթադրաբար ծնվել է մ.թ.ա. 5-3-րդ դարերում, Չինաստանով հոսող Մեկոնգ գետի ափամերձ շրջաններում։ 

Այստեղ մեծ քանակությամբ ձկներ կային, սակայն շոգ ու խոնավ կլիման թույլ չէր տալիս պահպանել այն, և որսը դեն չգցելու համար տեղացիները հնարել են ձուկը փրկելու մեթոդ՝ բրնձով, որն առատ է եղել մոտակա դաշտերում։

Նրանք մաքրում էին ձուկը, պատում աղով և մի երկու շաբաթ թողնում չորանալու։ Այնուհետև աղը մաքրում էին, իսկ ձկան որովայնում լցնում բրինձ և քացախով խմորում այն։ 

Ստացված «լցոնած» ձուկը պահում էին փայտե տակառի մեջ՝ քարով սեղմելով այն։ Մի քանի ամիս անց բրնձի շաքարը վերածվում է թթվի, ինչը թույլ չէր տալիս փչացնել ձկան միսը, իսկ պահպանման ժամկետը երկարում էր մինչև մեկ տարի:

Հետաքրքիր է, որ սկզբում օգտագործվող բրինձը դեն էին նետում և ուտում միայն ձուկը։ 

Ճաշատեսակն ի վերջո 8-րդ դարում ճանապարհորդեց Չինաստանից Ճապոնիա:
Ավելի ուշ, 16-րդ դարում, հայտնագործվեց Nama-Nare-Zushi անունով մեկ այլ տարբերակ, որի հիմքում քացախով բրնձի օգտագործման գաղափարն էր։ 

Ճապոնացիները սիրում էին իրենց ձուկն ուտել բրնձով՝ դեն նետելու փոխարեն։ Նրանք դա վայելում են մինչ օրս, հատկապես Ճապոնիայի հնագույն մայրաքաղաք Կիոտոյում:

Երբ հայտնագործվեց սառնարանը, այդ ուտեստը մեկ այլ փոփոխության ենթարկվեց։
Սա թույլ տվեց պահպանել և մատուցել ձկան միսը հում վիճակում՝ առանց մշակելու կամ եփեու այն։

Մարդիկ սկսեցին օգտագործել ձկների տարբեր տեսակներ, որի հետ մեկտեղ ավելի բազմահամ և բազմագույն դարձավ սուշին:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, ԱՄՆ-ի կալիֆորնիա նահանգի բնակիչները 1960-ականներին ստեղծեցին սուշիի իրենց տարբերակը՝ բրնձում փաթաթելով միջուկը։

Այժմ, իր ստեղծման օրվանից ավելի քան 2000 տարի անց, սուշին ստացել է բոլորովին նոր գործածություն: 
Այսօր շեֆ-խոհարարները փորձարկում են տարբեր տեսակի միջուկներ, անգամ հարմարեցնում են տարածաշրջանին և մատուցում իրենց հաճախորդներին:

Հին ժամանակ պատրաստված սուշին այլևս նույնը չէ, ինչ մենք այսօր գիտենք:
Եթե ​​մինչ այժմ պատմությունը մեզ ինչ-որ բան է սովորեցրել, դա այն է, որ համեստ և համեղ ուտեստը միայն ավելի շատ փոփոխություններ է կրելու:

Շարունակեք հետևել մեր բլոգին և իմացեք ավելի զարմանալի փաստեր սուշիի մասին։

Սիրով՝ Sunny Sushi

Սուշի երեխաների համար
Դիտումների քանակ 2023-08-29
Դիտումների քանակ 1754

Ընտրված ապրանքը զամբյուղում է

Սեղանի Ամրագրում Սեղանի Ամրագրում

Պահեստում առկա քանակությունը չի բավականացնում