Ինչո՞ւ են վասաբին և կոճապղպեղը մատուցում սուշիի հետ | Sunnysushi.am

Ինչո՞ւ են վասաբին և կոճապղպեղը մատուցում սուշիի հետ

Ավելացման ամսաթիվ 2023-08-29
Դիտումների քանակ 1640

Այսօր, հավանաբար, բոլորը, առանց բացառության, գիտեն, թե ինչ է սուշին, ինչպես են այն պատրաստվում և ինչպես է պետք ուտել։ 
Ժամանակակից աշխարհում ռոլլերն ու սուշին շատ տարածված են։ 
Դրանք ունեն հետաքրքիր գույներ, ոճ, բազում տեսակներ և համադրությունների լայն հնարավորւթյուն։
Ցանկացած սուշի բարում կամ ռեստորանում Ձեզ անպայման կմատուցեն թթու կոճապղպեղ և վասաբի սուշիի և ռոլլերի հետ։ Այցելուները վաղուց սովոր են դրան և չեն էլ մտածում, թե ինչու են դրանք ուղեկցում ուտեստին:
Շատերը կարծում են, որ կոճապղպեղը և վասաբին օգնում են ավելի լիարժեք բացահայտել ձկնային ուտեստների յուրահատուկ համը: 
Դրանք սրում են համը, տալիս են կծու երանգ, օգնում են զգալ ազգային խոհանոցի համերը և պահպանել սուշի ուտելու ավանդույթները։
Սա ճիշտ է, բայց պատճառներից միայն մեկը։ Ի վերջո, խոսքը միայն ավանդույթի մասին չէ:
Բանն այն է, որ նրանք ունեն ուժեղ հակամանրէային հատկություններ, որոնք պաշտպանում են օրգանիզմը ռոլլեր և արևելյան խոհանոցի այլ ուտեստներ ուտելիս։ Կոճապղպեղն ու վասաբին, որոնք մատուցվում են հում ձկան ուտեստների հետ, օգնում են այն ավելի անվտանգ դարձնել ուտելու համար:

Վասաբին և կոճապղպեղն ունեն նաև շատ հավելյալ բոնուսներ.

Վերամշակված կոճապղպեղը բաղադրությամբ համեմատելի է թարմ արմատի հետ։ Այն պարունակում է.

  • վիտամիններ A, C, B 
  • հանքանյութեր՝ մագնեզիումի, կալցիումի, ֆոսֆորի, ցինկի աղեր
  • ամինաթթուներ

Վասաբին ունի նույնքան հարուստ կազմ.

  • վիտամիններ A, B1, B2, B3, B5, B6, B9, C
  • ամինաթթուներ `թիամին, նիացին, ֆոլաթթու
  • հանքանյութեր՝ սպիտակուց, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, կալիում, նատրիում, ցինկ, պղինձ

Կոճապղպեղի օգտակար հատկությունները չեն ավարտվում նրա հակասեպտիկ հատկություններով, այն ունի նաև`

  • Եզակի եթերային յուղեր, որոնք ուղղված են հոտառության բարձրացմանը
  • Բնութագրվում է հանգստացնող ազդեցությամբ, թեթևացնում է նյարդային լարվածությունը
  • Խթանում է մրսածության դեմ պայքարը, ամրացնում է իմունային համակարգը
  • Լավ է ազդում մարսողության, լյարդի վրա, իջեցնում է խոլեստերինը
  • Օգնում է ավելի արագ մարսել սնունդը

Բազմաթիվ ուսումնասիրություններ կատարելուց հետո պարզվել է, որ վասաբին ունի տարբեր յուրահատուկ հատկություններ, մասնավորապես`

  • Այն նպաստում է կարիեսի դեմ պայքարին, քանի որ այն պարունակում է նյութեր, որոնք սպանում են վնասակար բակտերիաները, որոնք քայքայում են ատամները
  • Վասաբին կանխում է թրոմբների առաջացումը
  • Հրաշալի հակաասթմայի միջոց է
  • Նպաստում է քաղցկեղի բջիջների վերարտադրության արգելափակմանը, երբեմն նույնիսկ չեզոքացնում է դրանք

Մարինացված կոճապղպեղ

Մարինացված կոճապղպեղը այն հիմնական բաղադրիչնեից է, որը մատուցվում է սուշիի և ռոլլերի հետ։

Կոճապղպեղի օգտագործումը ունի իր ձևը. 
Ռոլլի կամ սուշի վրա դնում են թթու կոճապղպեղի կտոր, որը նախապես թաթախվում է սոյայի սոուսի մեջ։ Պետք է սպասել, որ սոուսի կաթիլները կաթեն ռոլլի վրա և թրջեն այն, իսկ հենց կոճապղպեղը կարող եք ուտելուց մի կողմ դնենք։

Թթու կոճապղպեղի կտորը ևս մեկ կարևոր դեր է խաղում: Այն կարող է օգնել ազատվել ռոլլերի կամ սուշիի հետհամից, մեկ այլ ուտեստ փորձելուց առաջ լիովին պատրաստ լինելով համտեսելու կերակուրը։

Վասաբին և կոճապղպեղը մատուցվում են փոքր ամանների մեջ։ 
Սուշիի համին որպես լրացում օգտագործում են նաև սոյաի սոուս։ Շատերը սիրում են այդ երեք բաղադրիչները խառնել և սուշին թաթախել ստացված հյութի մեջ, բայց Ճապոնացի խոհարարները դեմ են դրան, հատկապես վասաբին սոյայի սոուսի հետ խառնելուն: 
Ըստ նրանց յուրաքանչյուր համեմունք ունի իր նպատակը, և ամբողջ փունջը միասին օգտագործելը կարող է խանգարել սուշիի իրական համին։

Ինչպես տեսնում եք, ճապոնական խոհանոցի այս անփոխարինելի երկու բաղադրիչների առավելությունները շատ են։ Բացի իրենց բացառիկ համից, առանց որի դժվար է պատկերացնել ճապոնական խոհանոցը, նրանք ունեն օրգանիզմի համար շատ օգտակար հատկություններ։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ ճապոնական խոհանոցը մարդկանց համար ամենահամեղներից և ամենասիրվածներից է։

Սիրով` Sunny Sushi

Ո՞ր գինիներն ընտրել սուշիի հետ
Դիտումների քանակ 2023-08-29
Դիտումների քանակ 915
Որո՞նք են սուշիի տարբերությունները Ճապոնիայում և մյուս երկրներում
Դիտումների քանակ 2024-05-21
Դիտումների քանակ 593

Ընտրված ապրանքը զամբյուղում է

Սեղանի Ամրագրում Սեղանի Ամրագրում

Պահեստում առկա քանակությունը չի բավականացնում