Ո՞ր գինիներն ընտրել սուշիի հետ | Sunnysushi.am

Ո՞ր գինիներն ընտրել սուշիի հետ

Ավելացման ամսաթիվ 2023-08-29
Դիտումների քանակ 1348

Սուշին այն դելիկատեսներից է, որը վերջին տարիներին փոթորկել է աշխարհը։

Ծագումով Ճապոնիայից ճաշատեսակը ներառում է հում ձուկ, որը փաթաթված է այնպիսի ընտրություններով, ինչպիսիք են սովորական ջրիմուռն ու բրինձը:

Դա կարող է չհնչել ինչպես աշխարհի ամենաախորժելի ուտեստներից մեկը: Բայց երբ փորձում և հասկանում եք, որ լավ սուշին համի սենսացիա է, ցանկանում եք բացահայտել դրա բոլոր տեսակները և այլ ուտեստների, կամ, ինչու ոչ, խմիչքների հետ հնարավոր համադրությունները։

Երբ մենք խոսում ենք սուշիի մասին, մենք ընդհանուր առմամբ խոսում ենք այն բոլոր ճաշատեսակների մասին, որոնք ոգեշնչված են ճապոնական ավանդույթներից։

Եվ, իարկե, հարկ է նաև հաշվի առնել այն, որ Ճապոնիայում այս ուտեստները համարվում են մշակույթի և արվեստ մի մաս: Ուստի լավ գաղափար է այս բացառիկ ճաշատեսակները համադրել ավելի ազնիվ խմիչքի հետ:

Գինին լավագույն ընտրություններից է։ Իսկ ինչպե՞ս համատեղել միասին։

Սուշին և գինին հիանալի համադրվում են, երբ իհարկե գիտես, թե ինչպես դա անել:
Թեև Դուք կարող եք կարծել, որ սուշին պետք է համադրել սակեի հետ, կան շատ հետաքրքիր գինու տեսակներ, որոնք նույնքան հաճելի են:

Ինչպե՞ս ստեղծել սուշիի և գինու ճիշտ համադրություն

Գինին ընտրելիս պերք է հիշել, որ ամենակարևորը հավասարակշռված համադրություն ստանալն է: Պետք է համոզվել, որ գինու համը չի գերակշռում և հաղթում սուշիի համին կամ հակառակը: 
Նկատի ունեցեք նաև պատրաստման գործընթացը, օգտագործվող ձկան միսը և յուրահատուկ սոուսները, որոնք էլ ավելի կշեշտեն Ձեր ուտեստի համը և կդժվարեցնեն գինու ընտրությունը։
Սպիտակ գինին սուշիի հետ
Թեթև և անուշաբույր սպիտակ գինիները համարվում են ամենահարմար և ամենահամեղ ընտրությունները:
Դա պայմանավորված է նրանց ավելի բարձր թթվայնությամբ, որը կարող է համատեղվել սոյայի, ձկան, ծովամթերքների և այլ սուր համեր ունեցող բաղադրիչների հետ:
Ավելի երիտասարդ սպիտակ գինիները կարող են կատարյալ լինել պարզ բաղադրիչներից սուշիի և սաշիմիի հետ:
Խուսափեք սպիտակ գինիներից, որոնք չափազանց քաղցր են։ Դրանք կթուլացնեն սուշիի համը։

Կարմիր գինին սուշիի հետ

Կարմիր գինիներն ամենադժվար գինիներն են սուշիի հետ համադրելու համար: 
Դրանց տարիները և ալկոհոլի բարձր պարունակությունը, որոնք բնորոշ են հիմնակնում հենց կարմիր գինիներին, իրականում կարող են խանգարել՝ գերակշռելով համում։
Կարող եք ընտրել թույլ կարմիր գույն և քիչ ալկոհոլայնություն ունեղոց տարբերակ։
Մյուս կողմից, այսպիսի ընտրության դեպքում խուսափեք քաղցր սոյայի սոուսից և փոխարենը ընտրեք մի փոքր չեզոք համով ձուկ, ինչպիսին թունան է:

Վարդագույն գինին սուշիի հետ

Վարդագույն գինիները սուշիի հետ համադրություններում ամենաբազմակողմանիներից են, քանի որ դրանք օժտված են թարմությամբ, հստակությամբ և հետաքրքիր համով։ 
Օրինակ սաղմոնով ռոլերը լավագույնս կհամադրվեն չոր վարդագույն գինու հետ։
Շատ հետաքրքիր է ստացվում նաև գունային համադրությունը։
Սուշիի աշխարհն ուսումնասիրելը շատ հնարավորություններ է բացում հետաքրքիր համադրություններ գտնելու համար:
Համոզված ենք, որ գինիների և սուշիի լայն ընտրության շնորհիվ համադրություններ գտնելը այդքան էլ դժվար չէ։

Սիրով ՝ Sunny Sushi

Սուշի երեխաների համար
Դիտումների քանակ 2023-08-29
Դիտումների քանակ 3747
ԻՆՉՊԵՍ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՍՈՒՇԻՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ՝ ՀԱՄԵՂ ՈՒ ԶՎԱՐՃԱԼԻ
Դիտումների քանակ 2024-10-01
Դիտումների քանակ 50

Ընտրված ապրանքը զամբյուղում է

Սեղանի Ամրագրում Սեղանի Ամրագրում

Պահեստում առկա քանակությունը չի բավականացնում