Որո՞նք են սուշիի տարբերությունները Ճապոնիայում և մյուս երկրներում
Ո՞րն է առաջին բանը, որ գալիս է Ձեր մտքին, երբ լսում եք «սուշի» բառը:
Ամենայն հավանականությամբ Դուք կպատկերացնեք ախորժելի ռոլլեր՝ նորիի թերթիկով, բրնձի, ձկան կամ բանջարեղենի միջուկով:
Այնուամենայնիվ, ճապոնացիների համար սուշին նիգիրին է ՝ բրինձ, որի վրա դրված է ձկան բարակ կտոր՝ որոշ դեպքերում փաթաթված նորիի բարակ թերթով:
Ռոլլերն իրականում այդքան էլ կապ չունեն Ճապոնիայի հետ, քանի որ առաջին Ֆիլադելֆիա ռոլլերը պատրաստվել են Ամերիկայում: Հիշու՞մ եք մեր բլոգը՝ սուշիի էվոլուցիայի մասին։
Այն բանից հետո, երբ ռոլլերը հայտնագործվեցին Ամերիկայում, դրանց բաղադրատոմսը եկավ պատմական սուշիի հայրենիք և դուր եկավ տեղացիներին: Բայց, այնուամենայնիվ, դրանք չդարձան նույնը, այլ ձեռք բերեցին իրենց բնորոշ տարբերություննները։
Ռոլլերի արտաքին տեսքի տարբերությունը
Ճապոնիայում ռոլլերը ամենից հաճախ նման են նորիի թերթիկի մեջ փաթաթված, ծովամթերքով լցոնած բրնձի: Եվրոպական և ամերիկյան ռոլլերը, ընդհակառակը, փաթաթվում են բրնձի հաստ շերտով, իսկ լցոնվում՝ ջրիմուռով, ծովամթերքով կամ բանջարեղենով։
Ռոլլերի բրնձի տարբերությունը
Ռոլլերի ամենակարևոր բաղադրիչը բրինձն է, որին ճապոնացի խոհարարները մեծ ուշադրություն են դարձնում՝ համարելով, որ այն ավելի կարևոր է, քան մնացած բոլոր բաղադրիչները։ Ճապոնիայում օգտագործում են բրնձի հատուկ սորտեր, որոնք օժտված են շատ օգտակար հատկություններով։ Որոշ ռեստորաններում բրնձի տեսակը կարող է այլ լինել՝ կախված ձկան տեսակից։
Իսկ այլ երկրներում հստակ բաղադրատոմս չկա, ուստի եվրոպացիներն ավելի շատ երկարավուն բրինձ են օգտագործում, իսկ Ամերիկայում՝ շագանակագույն տեսակի բրինձ կարելի է տեսնել։
Ռոլլերի բաղադրիչների տարբերությունը
Բաղադրիչներ ընտրելիս ճապոնացիները հաշվի են առնում համի հավասարակշռությունը։ Ուստի ամենից հաճախ ռոլլերը պատրաստում են պարզապես բրնձից և հում ձկից, որոնք ներդաշնակորեն համակցվում են սոյայի սոուսի հետ։
Եվրոպական և արևմտյան ռոլլերում միջուկն ավելի բազմազան է, այն կարող է ներառել հավի միս, բանջարեղեն, տարբեր տեսակի սոուսներ (օրինակ՝ ունագի կամ տերիյակի), իսկ ձուկը գրեթե երբեք հում չի օգտագործվում։ Այն ապխտում են, մշակում աղով և նույնիսկ պահածոյացնում։
Ռոլլերի բաղադրիչների թարմությունը
Ճապոնիայում ռոլլերը պատրաստվում են միայն թարմ մթերքներից, որոնց պահպանման ժամկետը խիստ սահմանափակ է։ Սաղմոնն օգտագործվում է թարմ բռնած, ուստի մեկ բաժին սուշիի արժեքը շատ բարձր է։
Իսկ այլ երկրներում ճապոնական ճաշատեսակների պատրաստման համար առավել հաճախ օգտագործվում են սառեցված բաղադրիչներ։
Ռոլլերի բաղադրիչների քանակը
Ճապոնական սուշին պարունակում է նվազագույն բաղադրիչներ։
Իսկ այլ երկրներում սիրում են բազմաբաղադրիչ համադրություններ` ներառելով միաժամանակ, օրինակ, 6 միջուկ։
Չնայած այն հանգամանքին, որ սուշիի գյուտից անցել է ավելի քան մեկ հազարամյակ, ճապոնացիները ուշադրությամբ հետևում են ավանդական բաղադրատոմսին՝ փորձելով խուսափել փորձարկումներից։
Եվրոպայում և ԱՄՆ-ում խոհարարները հաճույքով ստեղծում են նոր ուտեստներ, օրինակ՝ սուշիի բլիթներ, կրուասաններ՝ սուշիի միջուկով, քաղցր ռոլլեր։
Եվրոպացի խոհարարները նույնիսկ հորինել են տաք ռոլլեր, մինչդեռ ճապոնացիները նախընտրում են այս ուտեստի սառը տարբերակները։
Եթե ցանկանում եք փորձել Ճապոնական խոհանոցի կամ այլ երկրների մոտեցմամբ սուշիի տարբերակներ, այցելեք Sunny Sushi կամ պատվիրեք Ձեր տարբերակը և վայելեք ավանդական ճաշատեսակի հիանալի համը։
Սիրով՝ Sunny Sushi